Բացատրեմ հայերեն բառերով:
Վերջին երկու տարեց ՔՊ-ականների քաղաքական «մատաղը» դիտարկեք որպես կանխարգելիչ կրակոց շարքերում ներքին ճակատամարտից առաջ: ՔՊ-ի քաղաքական Հայաստանում, որը ունի երեք հասցե՝ ՔՊ, Փաշինյան Նիկոլ, Աննա Հակոբյան, ձևավորվել է հետևյալ իրավիճակը:
1. ՔՊ-ն և ՔՊ-ամերձ շրջանակները, որոնք բաղկացած են շուրջ 200-250 հոգուց և ամենաշատն են շահագրգռված Փաշինյանի իշխանության պահպանմամբ, բայց գտնվում են ֆինանսական ռեսուրսների ու ներիշխանական ազդեցության կատաղի մրցակցության մեջ միմյանց միջև, սկսել են բաց և փակ ռեժիմներով խորը խնդիրներ ստեղծել Փաշինյանի իշխանության համար: Եվ սա դեռ սկիզբն է:
2. Փաշինյանն ընդամենը զբաղվում է այդ խորը խնդիրների շեղմամբ, կոծկմամբ, մասամբ՝ սաստմամբ և հանրային ինֆորմացիոն նարատիվների մշակմամբ ու ներդրմամբ: Ապացույցը այն է, որ երկրի դե ֆակտո ղեկավարը օրական 12-13 նյութ, պոստ, ստատուսով է կիսվում միայն իր Facebook-ի սեփական օգտահաշվով: Մնացած ժամանակ զբաղված է սոցիալ-քաղաքական-աղանդավորական քարոզով՝ որտեղ հնարավոր է:
3. Աննա Հակոբյանը զբաղված է իրական հարցերի լուծմամբ և թեմաներին «իտոգ» տալով: Ապացույցը «Կրթվելը նորաձև է» փաթեթավորման ներքո ՔՊ-ին կամ New ՔՊ-ին նախընտրական նոր մարդկային-կադրային ռեսուրսով մատակարարելու ծրագիրն է՝ անձամբ քաստինգներ անցկացնելուց հետո:
Ո՞վ է այս երկրի իրական և խորքային ղեկավարմամբ զբաղվողը:
Կա երեք տարբերակ:
1. Փաշինյանի համար պրոբլեմներ, թեմաներ ու խնդիրներ ստեղծողները՝ ի դեմս 200-250 հոգու:
2. Պրոբլեմներին, թեմաներին ու խնդիրներին տեսք ու ձև տվող Փաշինյանը:
3. Պրոբլեմներին, թեմաներին ու խնդիրներին (այդ թվում նաև՝ Փաշինյանի կողմից ստեղծվող խնդիրներին) իրական կուլիսային լուծումներ ու իտոգներ տվող Հակոբյանը:
Վերը նշված 200-ից 250 հոգին, եթե քաղաքականության մասին պրիմիտիվագույն պատկերացումներ ունեն, պետք է որ հասկանան՝ խիստ ժամանակավոր է իրենց նշանակությունն ու կարևորությունը այս իշխանության համար: Ավելին, նրանք բացարձակ, գին էլ չեմ ասում, քաղաքական արժեք չունեն ամեն բանի պատրաստ հայտնի քաղաքական զույգի համար:
P.S. New ՔՊ-ի քաստինգը սկսված է, իսկ ՔՊ-ից խնդիրներ ստեղծողներ դեռ շատ են լինելու, որքան էլ դրանք բիրտ ձևով պատժվեն:
Վլադիմիր Մարտիրոսյան